Հրատապ լուրեր
Ճանապարհների վիճակը 06.10.2021-ին
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Քարաթափում՝ Մ-6 ճանապարհի 32-րդ կմ-ին
Այժմ կապալառու կազմակերպության կողմից իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ երկկողմանի անցանելիությունն ապահովելու նպատակով։
Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է
Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։
Դիլիջանի թունելը ժամանակավորապես կիսով չափ կհոսանքազրկվի
Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության և անվտանգության կանոնները։
Երկաթգծի վթարային ուղեանցը նորոգելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը
Դեպի Ալավերդի կամ Բագրատաշենի սահմանային անցակետ և հակառակ ուղղությամբ երթևեկության համար առաջարկվում է օգտվել Ստեփանավան-Յաղդան-Կողես-Օձուն-Մ6 և Իջևան-Նոյեմբերյան-Մ6 այլընտրանքային երթուղիներից։
Փակ կլինի երթևեկության համար
Հիմնանորոգմամբ պայմանավորված՝ հուլիսի 26-ից մինչև հոկտեմբերի 1-ն Արթիկ քաղաքի Ղարիբջանյան փողոցի 300 մ հատվածը փակ կլինի երթևեկության համար։
Ճանապարհը միակողմանի բաց է
Վերոնշյալ հատվածում վթարվել էր բիտում փոխադրող տրանսպորտային միջոց, ինչի հետևանքով առաջացել էր բիտումի արտահոսք, և ճանապարհահատվածն երկկողմանի փակ էր։
Վթարվել է բիտում փոխադրող տրանսպորտային միջոց, ինչի հետևանքով առաջացել է բիտումի արտահոսք
Հ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունիսի 29-ին դեպի Սեմյոնովկա տանող ավտոճանապարհի 13.7-րդ կմ հատվածում տեղի է ունեցել վթար։ Նշված ճանապարհահատվածն այժմ երկկողմանի փակ է։
Հողային զանգվածի փլվածքի հետևանքները վերացվել են
Ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է։
Վերացվում են հողային զանգվածի փլվածքի հետևանքները
Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի 330+510-րդ կմ-ում տեղի է ունեցել հողային զանգվածի փլվածք՝ 40-50 խորանարդ մետր ծավալով, ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է։
Սևանա լճի ալիքների հետևանքով առաջացել են հողային բերվածքների կույտեր
Տվյալ ճանապարհահատվածում իրականացվում են մաքրման աշխատանքներ։
Թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է։
