ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ

Լաբորատորիա

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի լաբորատորիայի գործառույթները

  • Լաբորատորիան հագեցած է գործառույթներին համապատասխան սարքավորումներով և միջոցներով։ Դրանք հնարավորություն են ընձեռում փորձարկումներ իրականացնել ինչպես լաբորատոր, այնպես էլ դաշտային պայմաններում:
  • Լաբորատորիայում փորձարկում են ասֆալտաբետոն, խիճ, կոպիճ, ավազ, բնահող, հանքային փոշի, մածուցիկ բիտում, հեղուկ բիտում, ցեմենտ, ցեմենտաբետոն:
  • Լաբորատորիայում առկա է նաև ժամանակակից մոդիֆիկացված ճանապարհային սարքավորում (ընկնող քաշով դեֆլեկտոմետր), որը հնարավորություն է ընձեռում գնահատել գոյություն ունեցող և նոր կառուցված ճանապարհային հագուստի ամրությունը:
  • Լաբորատորիայի աշխատակիցները պարբերաբար իրականացնում են ճանապարհների հարթության չափում՝ գնահատելու համար ասֆալտբետոնե ծածկի հարթության ցուցանիշը։
  • Նորոգվող ճանապարհների որակը ստուգելու նպատակով լաբորատորիայի միջոցով կատարվում է ուսումնասիրություն՝ հանուկի բաղադրության ստուգում։ Հանուկի փորձարկումների հիման վրա որոշվում են ասֆալտի խտացման գործակիցը, ջրահագեցվածությունը, շերտի հաստությունը և այլն‚ տրվում է եզրակացություն։
  • Լաբորատոր փորձարկումները կատարվում են Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ փաստաթղթերին համաձայն: