Տեղի է ունեցել միջազգային մրցույթի գնահատող հանձնաժողովի նիստ
11-11-2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել շուրջ 7կմ երկարությամբ Քաջարանի թունելի շինարարության և թունելին մոտեցնող շուրջ 4կմ երկարությամբ ճանապարհների վերակառուցման տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային մրցույթի գնահատող հանձնաժողովի նիստը։
Նիստի ընթացքում բացվել են առաջին փուլի գնահատումը հաղթահարած կազմակերպությունների տեխնիկական առաջարկները, որոնք առաջիկայում կուսումնասիրվեն գնահատող հանձնաժողովի անդամների կողմից։ Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Հիշեցնենք, որ Քաջարանի թունելն ու թունելին մոտեցնող ճանապարհները կառուցվելու են ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի համաֆինանսավորմամբ։ Ծրագրով նախատեսված է կառուցել միջազգային չափանիշներին համապատասխանող թունել, որի շինարարության միջազգային բաց մրցույթը նույնպես հայտարարված է, և այժմ ներկայացված հայտերը գնահատման փուլում են։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին