Կուտակում են աղ-ավազի պաշարներ, տեխնիկան բերում պատրաստ վիճակի
13-11-2025
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող ընկերությունները պատրաստվում են ձմեռային պահպանման աշխատանքներին։ «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն Գեղարքունիքի մարզում ձմռանը սպասարկում է 63.5կմ ընդհանուր երկարությամբ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներ (37.7կմ՝ միջպետական և 25.8կմ՝ հանրապետական), այդ թվում՝ Վարդենյաց լեռնանցքի Գեղարքունիքի մարզով անցնող հատվածը, որտեղ ձմեռը ցրտաշունչ է՝ առատ տեղումներ, քամիներ ու բուք, ցածր ջերմաստիճան։ Չնայած եղանակային խիստ անբարենպաստ պայմաններին՝ արվում է հնարավորը՝ լեռնանցքը երթևեկելի պահելու համար։
Ձմռանն ընդառաջ ընկերությունում կուտակել են անհրաժեշտ քանակությամբ աղ ու ավազ, տեխնիկան բերել պատրաստ վիճակի։
Համանման աշխատանքներ են տարվում նաև հանրապետության այլ տարածաշրջանների ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին