Հիմնանորոգվում է Մ-2-ի՝ Ելփինին հարակից ճանապարհահատվածը

13-11-2025
Մ-2 միջպետական ճանապարհի՝ Վայոց ձորի մարզի Ելփին բնակավայրի հարակից հատվածում 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է։ Հիմնանորոգվել է ճանապարհային պատվածքը՝ տեղադրելով եռաշերտ ասֆալտբետոնե ծածկ, կառուցվել են ջրահեռացման համակարգեր, նորոգվել են ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները, խտացվել-հարթեցվել են կողնակները և այլն։
 
Այժմ կապալառուի կողմից կատարվում են ճանապարհի կահավորման աշխատանքներ, տեղադրվում են մետաղյա արգելապատնեշներ։ Առաջիկայում ճանապարհահատվածը նաև կգծանշվի ջերմաթաղանթով (թերմոպլաստ)։
 
Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ։

Վերջին նորությունները

Հիմնանորոգվում է Հայանիստի փլուզված կամուրջը

14-11-2025

Շինհրապարակ են բերվում կամրջի կոնստրուկցիոն տարրերը՝ նոր հեծաններ, մայթեր և այլն։

Կարդալ ավելին

Կուտակում են աղ-ավազի պաշարներ, տեխնիկան բերում պատրաստ վիճակի

13-11-2025

Ձմռանն ընդառաջ ընկերությունում կուտակել են անհրաժեշտ քանակությամբ աղ ու ավազ, տեխնիկան բերել պատրաստ վիճակի։

Կարդալ ավելին

Տեղի է ունեցել միջազգային մրցույթի գնահատող հանձնաժողովի նիստ

11-11-2025

Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։

Կարդալ ավելին