Տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում այսօր տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը: Մասնակցել են գործադիր տնօրենի տեղակալները, հիմնադրամի ստորաբաժանումների և ծրագրերի ղեկավարները:
Խորհրդակցության սկզբում Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարը ներկայացրել է ճանապարհների պահպանման աշխատանքների համակարգման բաժնի նորանշանակ պետին՝ Գերասիմ Մարտիրոսյանին՝ վերջինիս մաղթելով հաջողություններ պատասխանատու աշխատանքում։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընթացիկ աշխատանքների մանրամասները, մասնավորապես, անդրադարձ է եղել ճանապարհաշինական ծրագրերին, ճանապարհների ձմեռային սպասարկման նախապատրաստական աշխատանքներին։ Քննարկվել են հրատապ լուծում պահանջող խնդիրները՝ նախանշելով դրանց լուծման ուղիները։
Գործադիր տնօրենի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին