Սեմինար՝ նվիրված աշխատանքային և տեխնիկական անվտանգության, բնակչության առողջության, թափոնների կառավարման թեմաներին
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները մասնակցում են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կազմակերպմամբ դեկտեմբերի 16-ից 17-ն անցկացվող սեմինարին, որը նվիրված է ենթակառուցվածքային ծրագրերում աշխատանքային և տեխնիկական անվտանգության, բնակչության առողջության, թափոնների կառավարման թեմաներին։
Սեմինարի մեկնարկին մասնակիցներին ողջունեց ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը։ Նա, մասնավորապես, նշեց, որ մեր օրերում աշխատանքի անվտանգության, սոցիալական և շրջակա միջավայրի պահպանման կարևորությունն աճում է, քանի որ նոր տեխնոլոգիաների ներդրումը և շրջակա միջավայրի պահպանման պահանջները թելադրում են ոչ միայն գործընթացների գրագետ կառավարում, այլև ամուր անվտանգության մշակույթի ստեղծում աշխատավայրերում։ Փոխնախարարն ընդգծեց, որ ՀՀ ՏԿԵ նախարարության համար այս ոլորտները ռազմավարական են։ Նա վստահություն հայտնեց, որ գիտելիքների փոխանցմանն ու փորձի փոխանակմանը միտված այս սեմինարը կընթանա արդյունավետ՝ գործնական գիտելիքներ հաղորդելով մասնակիցներին։
Նշենք, որ սերմինարի նպատակն է բարձրացնել նախագծեր իրականացնող խմբերի, շինարարության տեխնիկական հսկողություն կատարող կազմակերպությունների և այլ կառույցների սոցիալական և շրջակա միջավայրի պահպանության հարցերով մասնագետների կարողությունները։
Սեմինարի առաջին օրը քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերում աշխատանքային անվտանգության ապահովման նպատակով ներկայացվող ընդհանուր պահանջները, այս ոլորտում ազգային օրենսդրությունն ու նորմատիվ պահանջները, ինչպես նաև միջազգային չափանիշները։ Անդրադարձ է եղել շինհրապարակներում ձեռնարկվող անվտանգության միջոցառումներին, ռիսկերին, աշխատակիցների անվտանգության ապահովման ասպեկտներին։
Սերմինարի շրջանակներում քննարկումները շարունակվում են նաև դեկտեմբերի 17-ին։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Հ-1-ի կմ31+220-կմ31+270 հատվածում փլուզված հենապատի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
19-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 12։00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին