2025-ի 3-րդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, տրանսպորտային միջոցների ինտենսիվությունը հիմնականում աճել է
ՀՀ 8 միջպետական նշանակության ավտոճանապարհների 14 կետերում տեղակայված են ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող առցանց աշխատող հաշվիչներ։ Հաշվիչներ են տեղակայված Մ-1 (2 կետում), Մ-2 (4 կետում), Մ-3, Մ-4 (3 կետում), Մ-5, Մ-6, Մ-7, Մ-10 ավտոճանապարհներին։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի աշխատակիցների կողմից կատարվել են տեղակայված հաշվիչների կարգաբերման աշխատանքներ եւ տրանսպորտային միջոցների ինտենսիվության տվյալների հավաքագրում։
Տվյալների համեմատական վերլուծությունը ցույց է տվել, որ 2025 թվականի երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, տրանսպորտային միջոցների ինտենսիվությունը հիմնականում աճել է։ Նվազել է միայն 3 կետում։
Տրանսպորտային միջոցների ինտենսիվությունը չափվում է նաև շարժական հաշվիչների միջոցով։
Նշենք, որ Հավաքագրված տվյալները վերլուծվում և Ճանապարհային դեպարտամենտի ստորաբաժանումների կողմից օգտագործվում են ճանապարհների վերականգնման ծրագրերի մշակման, անվտանգության միջոցառումների ձեռնարկման և այլ նպատակներով։
Վերջին նորությունները
Հայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը
12-05-20262025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Կարդալ ավելին