Մասնակցություն՝ «Կամուրջների նախագծում» թեմայով հնգօրյա մասնագիտական դասընթացին
18-12-2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները մասնակցում են դեկտեմբերի 15-ից 19 անցկացվող «Կամուրջների նախագծում» թեմայով հնգօրյա մասնագիտական դասընթացին։ Այն կազմակերպվել է Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության և Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության «Վաղ վերականգնում ջրհեղեղներից հետո 2024» ծրագրի շրջանակներում։
Սեմինարը նախատեսված է նախագծող խմբերի՝ կամուրջների նախագծող ինժեներների, պետական մարմինների նախագծերի ղեկավարներ համար։ Նպատակն է ինժեներների և պետական մարմինների միջև սահմանել ընդհանուր ըմբռնում կամուրջների նախագծման և կառուցման հիմնական սկզբունքների վերաբերյալ, խորացնել մասնակիցների տեխնիկական գիտելիքները կամուրջների նախագծման վերաբերյալ, զարգացնել կարողություններ ենթակառուցվածքների կառավարման ոլորտում։
Մասնագետները ներկայացրել են կամուրջների պատմությունը Հայաստանում, կամուրջների կարևորությունը հանրության համար, անդրադարձել են կամուրջների նախագծման ու կամրջաշինության միջազգային ստանդարտներին, կամուրջների պահպմանման գործընթացներին և այլն։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին