Ավարտվել է Մ-3 ճանապարհի մոտ 16 կմ հատվածների միջին նորոգումը
Ավարտվել են Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ մոտ 16 կմ ընդհանուր երկարությամբ մի շարք հատվածների (կմ54+000-կմ56+324, կմ66+600-կմ69+900‚ կմ94+210-կմ97+020‚ կմ58+000-կմ65+450) միջին նորոգման աշխատանքները։
Արագածոտնի մարզով անցնող այս ճանապարհահատվածներում միջին նորոգման աշխատանքները կատարել է «Շինպլյուս» ՍՊԸ-ն։ ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարված միջին նորոգման շրջանակներում կատարվել է իջատեղերի և մուտքերի հողային հարթեցում, կողային առուների մաքրում, կողնակների լրացում, փոսային նորոգում, ասֆալտբետոնե ծածկի ֆրեզում‚ հարթեցնող շերտի, անվտանգության տարրերի (նոր ազդանշանային С1 տիպի պլաստիկ սյուներ), ասֆալտբետոնե ծածկի (5 սմ) տեղադրում և նշագծում:
Նշված ճանապարհահատվածները վերջին անգամ հիմնանորոգվել էին 1990-ական թվականներին։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին