Տեղի է ունեցել Հյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի ճանապարհահատվածի բացումը
19-04-2026
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Հյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի ճանապարհահատվածի բացման արարողությանը։
Աշտարակից Գյումրի ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը մոտ 84 կմ է։ Շինարարությունն իրականացվել է 4 փուլով։ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ, Աշտարակ-Թալին 34, Թալին-Լանջիկ 18,7կմ, Լանջիկ-Գյումրի 23կմ հատվածների շինարարական աշխատանքներն իրականացվել են ՀՀ կառավարության, Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ:
Այսպիսով՝ Աշտարակ-Գյումրի հատվածում կառուցվել է առաջին տեխնիկական կարգի ճանապարհ՝ 90 կմ/ժ առավելագույն թույլատրելի արագությամբ։ Յուրաքանչյուր ուղղությամբ գործում է երկու երթևեկելի գոտի, որոնցից յուրաքանչյուրի լայնությունը 3.6մ է։ Ճանապարհին առկա է նաև 2մ լայնությամբ տեխնիկական կամ անվտանգության գոտի, որը նախատեսված է մեքենաների խափանվելու դեպքում կայանման, ճանապարհի սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպման և այլ նպատակների համար։
Նորակառույց ճանապարհից մուտքերը դեպի բնակավայրեր կազմակերպված են տրանսպորտային հանգույցների միջոցով։ Ընդհանուր առմամբ, Աշտարակից մինչև Գյումրի կառուցվել է 19 տրանսպորտային հանգույց, 10 կամրջային անցում։ Կառուցվել են գյուղտեխնիկայի համար նախատեսված 17 անցումներ, ինչպես նաև անասնանցումներ, որոնք տեղակայված են ճանապարհի տակ։ Կառուցվել են նաև դաշտամիջյան ճանապարհներ՝ ապահովելով մուտքեր դեպի քաղաքացիների հողամասեր ու տներ։
Տրանսպորտային հանգույցներում նախատեսված է լուսավորության համակարգ։
Ճանապարհահատվածի կառուցմամբ զգալիորեն բարելավվել է ճանապարհի երթևեկության անվտանգությունը։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Տ-3-63, /Հ-17/-Հացիկ-/Հ-17/ ճանապարհի 3.5կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
18-04-2026Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 28-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Մերձավան-Այգեկ ճանապարհահատվածը
17-04-2026Կապալառու կազմակերպությունն այս պահին կատարում է հողային աշխատանքներ՝ օրական 500-700խմ ծավալով։ Զուգահեռ տեղադրվում են ջրահեռացման վաքերը, մայթերի եզրաքարերը։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԽԾՁԲ-2026/38Ն ծածկագրով մրցույթ
16-04-2026Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 27-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին