Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր

Տրանշ 1. Երևան-Աշտարակ, Երևան-Արտաշատ

Տրանշ 1 (Երևան – Աշտարակ 11,4կմ, Երևան – Արտաշատ 19,6կմ) ընդհանուր երկարությունը՝ շուրջ 31կմ 

 

Առաջին տրանշի վարկային համաձայնագիրը կնքված է 2009 թ-ի հոկտեմբերի 12-ին:

Նախագծային աշխատանքներ իրականացնող խորհրդատու կազմակերպությունն է ֆրանսիական Էջիս Բիսիոմ Ինտերնեշնլ ընկերությունը:

Կապալառու կազմակերպությունն է իսպանական Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա ընկերությունը:

Կառավարման խորհրդատու և շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպությունն է ֆրանսիական «Սաֆեժ» և իսպանական «Էպտիսա» ընկերությունների համատեղ ձեռնարկությունը:

Առաջին տրանշի շինարարության պայմանագրային գինն է 70,4 մլն ԱՄՆ դոլար, ներառյալ հարկերը: Վարկատու՝ Ասիական զարգացման բանկ:

Ֆինանսավորվում էր հետևյալ աղբյուրներից`

  • Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ADF ֆոնդից (արտոնյալ վարկային միջոցներ առանց պարտավճարի)`  60 մլն ԱՄՆ դոլարի չափով
  • ՀՀ պետբյուջեից` միայն հարկերի մասով` շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարի չափով

    Առաջին տրանշով իրականացված աշխատանքների նկարագիրը.

 

  1. Երևան – Աշտարակ հատվածի 11,4 կմ-ը ամբողջությամբ ապամոնտաժվել և նորացվել է ճանապարհային կառուցվածքն ու ճանապարհային պաստառը:

 

  1. Երևան – Արտաշատ 19,6 կմ տեղամասում իրականացվել է վերակառուցում, երթևեկության անվտանգության բարելավում, ներառյալ ճանապարհային նշանները, շարժման ուղղությունների ցուցանակները, ուղղորդ սյուները, արգելափակոցները, ճանապարհային գծանշումները, սպասման գոտիները և այլն: 


Աշխատանքներն իրականացվել են ճանապարհի առկա պաստառի շրջանակում, առանց հողերի հավելյալ օտարման և տարաբնակեցման: 

 

 

1. Երևան – Աշտարակ

2. Երևան - Արտաշատ

Ընդհանուր երկարություն

11.4 կմ

19.6 կմ

Ծածկ քառաշարք, լայնություն

20.4 մ

29.7 մ

Հիմնական աշխատանքներ

Գոյություն ունեցող ասֆալտե ծածկի ապամոնտաժում, ենթահիմքի վերակառուցում, բետոնյա ծածկի տեղադրում (h=26 սմ), առկա արհեստական կառույցների վերակառուցում

Գոյություն ունեցող ասֆալտե ծածկի միջինում 3 սմ-ի ֆրեզում, բետոնյա շերտի տեղադրում (h=24 սմ), ջրահեռացման համակարգի կառուցում, երթևեկության անվտանգության բարելավում, ներառյալ երթևեկության և ուղղությունների նշանների տեղադրում

Ուղեանցների թևերի վերակառուցում/ վերանորոգում

- Եղվարդ – Աշտարակ
- Մուղնի – Վանաձոր
- Փարպի
- Բյուրական

- Մասիս
- Մխչյան
- Դիմիտրով
- Արտաշատ

Այլ աշխատանքներ

Հիմնական հատվածներում և ուղեանցներում լուսավորության բարելավում

Հիմնական հատվածներում և ուղեանցներում լուսավորության բարելավում

 

3. Արտաշատ – Արարատ հատվածում իրականացվել են երթևեկության անվտանգության բարելավման աշխատանքներ՝ գծանշումներ և ճանապարհային նշանների և ուղղությունների ցուցանակների տեղադրում:

 

Ճանապարհահատվածների հանձնումը պատվիրատուին՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը, տեղի է ունեցել 2016 թվականի հունիսին: Ընդունման վկայագրի ստորագրումից հետո ուժի մեջ է մտել երաշխիքային ժամկետը: Երաշխիքային ժամկետի ընթացքում հայտնաբերված թերությունները շինարարը պարտավոր է շտկել՝ առանց երթևեկության բնականոն ընթացքը խաթարելու: 

 

Ինչ վերաբերում է հանձնումից հետո Տրանշ 1-ի որոշ հատվածներում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքներին, ապա դրանք իրականացվում են 2016 թվականի հունիսից մեկնարկած «Մ 2 Երևան-Արտաշատ և Մ 1 Երևան-Աշտարակ ճանապարհահատվածներում 9 ուղեանցերի և 1 կամրջի վերակառուցում/կառուցում/վերականգնում»  ծրագրի ներքո, որի շրջանակներում վերակառուցվում են Մ 2 Երևան-Արտաշատ  ճանապարհահատվածի գոյություն ունեցող 6 ուղեանցերը, ինչպես նաև կառուցվում են 2 նոր ուղեանցեր Մարմարաշեն ու Բուրաստան համայնքների տարածքներում: Նույն ծրագրի շրջանակներում Երևան-Աշտարակ ճանապարհահատվածում վերանորոգվում են 1 ուղեանց և 1 կամուրջ: Նշված աշխատանքները նախատեսվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի երրորդ տրանշի գնումների պլանով և ֆինանսավորվում են համապատասխան տնտեսված միջոցներից: