Նորություններ և Հայտարարություններ

19-06-2020

Վերականգնվել է Նորաշեն և Դվին համայնքների միջով անցնող ճանապարհը

Հանձնաժողովի նախագահ‚ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Գոռ Ավետիսյանը համայնքների ներկայացուցիչների հետ զրույցում կարևորեց վերականգնված ճանապարհի հետագա պահպանման և սպասարկման խնդիրը։

18-06-2020

Հիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը

Հ-73 Պարզ լիճ հանրապետական նշանակության ճանապարհը զբոսաշրջային կարևորագույն ուղի է։ Այն մի քանի տասնամյակ չէր վերանորոգվել։

16-06-2020

Ի գիտություն ճանապարհաշինական ընկերությունների. հայտարարված են մի շարք ճանապարհների վերականգնման աշխատանքների մրցույթներ

Մրցույթների վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ https://armroad.am/am/procurement/tenders հղմամբ։

15-06-2020

Քարաթափման աշխատանքների պատճառով Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ հահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Քարաթափման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։

15-06-2020

Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։

09-06-2020 13:46

Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։

09-06-2020 10:14

Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար

Հունիսի 10-ին՝ ժամը 14:00-19:00-ն ընկած հատվածում, Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

08-06-2020

Տեսակոնֆերանս՝ «Spea Ingegneria Europea S.p.A. - IRD Engineering S.r.L..» իտալական կոնսորցիումի ղեկավարության հետ

Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի ճանապարհահատվածներում՝ Թալին-Լանջիկ (18,7կմ), Լանջիկ-Գյումրի (27,5կմ), շինարարական աշխատանքների առաջընթացի, այդ աշխատանքների տեխնիկական հսկողության, ինչպես նաև Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան հատվածի հեռանկարային ծրագրին վերաբերող հարցեր:

06-06-2020

Հանրապետության տարբեր մարզերում ընթանում են ինտենսիվ ճանապարհաշինական աշխատանքներ

Կապալառու ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ընդգծվել է ճանապարհաշինության ընթացքում բարձր որակ ապահովելու‚ ինչպես նաև աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտելու անհրաժեշտությունը։

05-06-2020

Մեկնարկել են Մ10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի (Մարտունի քաղաքի միջով անցնող ճանապարհ) 1.5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները

Հիմնանորոգման աշխատանքների հետ կապված՝ ճանապարհահատվածը փակ է: Հարգելի´ վարորդներ, տվյալ ճանապարհահատվածը կարող եք շրջանցել Մ10- Զիրոյան փողոց-Սայաթ-Նովայի փողոց-Մ10 ավտոճանապարհով:

05-06-2020

Մեկնարկել են Արծվանիստ համայնքի 3.3 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Հիմնանորոգման շրջանակներում նախատեսվում են հողային աշխատանքներ, մայթերի և եզրաքարերի կառուցում, ջրահեռացման խողովակների տեղադրում, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների, երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման և նշագծման աշխատանքներ:

05-06-2020

Մեկնարկել են Վարդենիս-Շորժա ավտոճանապարհի 20 կիլոմետր ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները

Իրականանցվելու են հողային աշխատանքներ, մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման (մետաղական խողովակների տեղադրում և մաքրում), հինգ կամուրջների հիմնանորոգման, անվտանգության տարրերի, նշանների, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման և գծանշման աշխատանքներ: