Նորություններ և Հայտարարություններ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներն արժանացել են «Աշխատանքի վաստակի համար» մեդալի
Շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և մասնագիտական հաջողություններ։
Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Թունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են
Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։
Միջին նորոգում՝ Մ-9 ճանապարհին
Ճանապարհի նորոգման շրջանակում ընդգրկված են ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցնող շերտի, ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։
2026թ. 3-րդ եռամսյակում մուտքագրվել է 2910 դիմում և գրություն
3-րդ եռամսյակում Ճանապարհային դեպարտամենտի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 1350 զանգ, որոնց նույնպես տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ կամ պատասխաններ։
Զառիթափ-Գոմք-Կապույտ ճանապարհի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Հիմնանորոգման շրջանակում բարելավվել են նաև ճանապարհի պարամետրերը։ Տասնամյակներ շարունակ գյուղացիների ցանկությունն այսօր իրականություն է դառնում։
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Մասնակցություն՝ Հայաստան-Իրան սահմանի «Նորդուզ» անցակետում կայացած ՀՀ-ԻԻՀ միջգերատեսչական հանդիպմանը
Կողմերը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների վերազինման, բեռնափոխադրումների ծավալների մեծացման մեխանիզմները:
Բացվել են Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ծրագրի կառավարման խորհրդատուի տեխնիկական առաջարկները
Մրցույթի ընթացակարգի համաձայն՝ այս փուլում բացվել են միայն տեխնիկական առաջարկները, իսկ ֆինանսական առաջարկները կբացվեն տեխնիկական գնահատման ավարտից հետո։
Այցելություններ շինհրապարակներ
Շինարարների, նախագծողների, տեխհսկողների հետ քննարկումների առանցքում եղել են մի շարք ընթացիկ հարցեր, առկա խնդիրների լուծմանն ուղղված անհրաժեշտ քայլերն ու սահմանված ժամկետներում որակյալ արդյունքի ապահովումը։
Միջին նորոգում՝ Գյումրու փողոցներում
Վարչապետի հանձնարարությամբ Գյումրիում ճանապարհաշինական ծրագրերի ծավալների ավելացման և քաղաքի ճանապարհային խնդիրների փուլային լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթանում են։
