Նորություններ և Հայտարարություններ
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգումը շարունակվում է
Մի քանի տեղամասերում կառուցվել են նոր հենապատեր, որոշ հատվածներում առկա հենապատերը նորոգվել են։
Աշխատանքային խորհրդակցություն
Անդրադարձ է եղել ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առկա կամուրջների ու կամրջային ենթակառուցվածքների սեյսմիկ իրավիճակի ուսումնասիրման և գնահատման ձևաչափին։
Մասնակցություն՝ Կլիմայի հարմարվողականության ներդրումային պլանավորման (CAIP) 3-րդ համաժողովին
Անդրադարձ է կատարվել կլիմայական հարմարվողականության միջոցառումների ֆինանսավորման և ներդրումային ռեսուրսների ներգրավման հնարավորություններին։
Միջին նորոգում՝ Ծովագյուղից Դիլիջանի թունել ճանապարհահատվածում
Կապալառու կազմակերպության կողմից կատարվում են հիմքով փոսային նորոգման, հարթեցնող շերտի և ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։
Հյուսիս-հարավ, Արագածոտնի մարզ
Հյուսիս–հարավի կառուցումը շարունակվում է՝ ձևավորելով ավելի անվտանգ, ժամանակակից և արդյունավետ ճանապարհային ենթակառուցվածք։
Tour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ
Շնորհակալություն ենք հայտնում Ճանապարհային դեպարտամենտի մասնագետներին և ճանապարհների սպասարկումն իրականացնող ընկերություններին՝ մրցավազքի երթուղու պատշաճ վիճակն ապահովելու, ճանապարհների անվտանգությունն ու անցանելիությունը պահպանելու համար։
Կատարվում են ընթացիկ սպասարկման աշխատանքներ
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակում իրականացվում են մի շարք աշխատանքներ։
Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի կմ42+100(40+606)-կմ51+900 հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
Շինարարի կողմից կատարվում են հողային պաստառի, հենապատերի կառուցման, ջրահեռացման վաքերի տեղադրման, արհեստական կառույցների հիմնանորոգման աշխատանքներ։
Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով
Ծրագրի պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է։
Հիմնանորոգում՝ Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի մոտ 4.6կմ հատվածում
Կապալառուի կողմից կատարվում են հողային պաստառի, մայթերի կառուցման, վաքերի տեղադրման, արհեստական կառույցների հիմնանորոգման և այլ աշխատանքներ։
Բանակցություններ՝ Քաջարանի թունելի շինարարության տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպության ներկայացուցիչների հետ
Քաջարանի թունելի կառուցման և մոտեցնող ճանապարհների վերակառուցման աշխատանքների պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է։
Սողանքային տեղամասերում կատարվում են ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումներ
Կապալառուի կողմից կատարվել են հողային աշխատանքներ՝ հանույթ, լիցք, հարթեցում։ Տեղադրվել են ջրահեռացման խողովակներ, սողանքային տեղամասերը վերականգնվել են կոպճային ծածկով։
