Նորություններ և Հայտարարություններ
Փոխնախարարին ներկայացվել է Բագրատաշենի նոր կամրջի շինարարության ծրագրի ընթացքը
Անդրադարձ է կատարվել Բագրատաշենի նոր կամրջի հատակագծին, տեղադիրքին, կամրջի երկայնական պրոֆիլին առնչվող, ինչպես նաև այլ հարցերի։
Բագրատաշենի նոր կամրջի ծրագիծը վերջնականացման փուլում է
Անդրադարձ է եղել նաև Բագրատաշենի նոր կամրջի վերջնական ծրագծի տարբերակներին։ Նշենք, որ ծրագիծը վերջնականացման փուլում է, ինչի հաստատումից հետո կապալառուն կկարողանա իրականացնել կամրջի վերջնական մանրամասն նախագիծը։
Սյունիքի մարզպետարանում ներկայացվեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի նախագիծը
Նոր կառուցվելիք ճանապարհով հնարավոր կլինի այն անցնել մոտ 45 րոպեում՝ շրջանցելով Կապան-Գորիս ճանապարհի բարդ հատվածները:
Կայացավ հանրային լսում «Ագարակ» պատմամշակութային արգելոցը շրջանցող ճանապարհահատվածի վերջնական նախագծի վերաբերյալ
Վերջնական նախագծի քննարկման ընթացքում ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներն ազդակիր համայնքների ղեկավարներին ծանոթացրին վերջնական տարբերակին, լսեցին վերջիններիս դիտարկումները, առաջարկներն ու արձագանքները։
Քննարկվել են Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին առնչվող հարցեր
Նախատեսվել է հատկացնել 5,15 մլն եվրո դրամաշնորհ, որից 0,65 մլն եվրո՝ տեխնիկական աջակցության խորհրդատվական ծառայությունների, 4,25 մլն եվրո՝ շինարարական աշխատանքների և 0,25 մլն եվրո՝ այլ կազմակերպչական ծախսերի համար։
Հանրային լսումներ՝ «Ագարակ» արգելոցը շրջանցող 8կմ հատվածի կառուցման ժամանակ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ
Թեմայի առնչությամբ արդեն իսկ երեք լսումներ անցկացվել էին։ Հերթական՝ 4-րդ լսումների մասնակիցները ծանոթացան նախատեսվող գործունեության նկարագրին, հիմնական բնապահպանական ռիսկերին, շրջակա միջավայրի վնասակար ազդեցության բացառմանը, նվազեցմանն ու փոխհատուցմանն ուղղված միջոցառումների ծրագրին։
Մասնակցություն՝ Ասիայի և Եվրոպայի միջև տրանսպորտային կապի վերաբերյալ միջտարածաշրջանային փորձագիտական խմբի հանդիպմանը
Հրավերը ստացվել էր ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տնտեսական և սոցիալական հանձնաժողովի կողմից։ Քննարկվել է Ասիայի և Եվրոպայի միջև տրանսպորտային կապի վերաբերյալ միջտարածաշրջանային փորձագիտական խմբի հանդիպման նախնական փաստաթուղթը։
«Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու
Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։
Տեղի ունեցավ խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային բաց մրցույթի ֆինանսական առաջարկների բացումը
Ֆինանսական առաջարկների բացումից հետո մրցութային հանձնաժողովն առաջիկայում կիրականացնի հայտերի համակցված գնահատում, որն ամփոփելուց հետո կսկսվեն պայմանագրային բանակցությունները:
ԵՆԲ-ին ներկայացվել են Մ6-ում բանկի աջակցությամբ վերականգնված և շահագործման հանձնված ճանապարհահատվածում կատարված աշխատանքները
Նշվել է, որ հաջողությամբ ավարտվել են Մ6 ճանապարհի այն հատվածի վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվում էին Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ։
Հանրային լսումների ընթացքում քննարկվեցին Բագրատաշենի նոր կամրջի նախագծման և շինարարության հետ կապված հարցեր
Այրում համայնքի Բագրատաշեն գյուղի վարչական ղեկավար Ա. Մակյանը, ողջունելով ծրագիրը, մաղթեց, որպեսզի կամրջի շինարարությունը հաջողությամբ հասցվի ավարտին։
Նախարար Արշակյանը հանդիպել է Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության աշխատակիցների հետ
Նախարարը խոսել է պետական կառավարման համակարգում ընթացող օպտիմալացման գործընթացի, նախարարության ստորաբաժանումների կառուցվածքային փոփոխությունների մասին։
