Նորություններ և Հայտարարություններ
Կազմակերպվել է 6-ամսյա պրակտիկա-ստաժավորում ճանապարհաշինության ոլորտի երիտասարդ մասնագետների համար
Երիտասարդներն աշխատանքի ընթացքում ուսումնասիրում են նորոգվելիք ճանապարհների նախագծերը, կատարում են նաև այցելություններ շինհրապարակներ, տեղում ծանոթանում շինարարական աշխատանքների նրբություններին, ծանոթանում ծրագրերի կառավարման առանձնահատկություններին։
Ավարտվել են Մ-1, Աշտարակ-Եղվարդ տրանսպորտային հանգույցի միջին նորոգման աշխատանքները
Երթևեկության բավականին մեծ ինտենսիվություն ունեցող միջպետական նշանակության այս կարևոր տրանսպորտային հանգույցը միմյանց է միացնում Մ-4, Մ-1 միջպետական նշանակության ճանապարհները, Եղվարդ և Աշտարակ համայնքները։
Տրանշ-3-ի շինարարությունը, ներգրավելով տեղի աշխատուժը, նպաստում է հարակից մարզերում ապրող մարդկանց սոցիալական խնդիրների լուծմանը
Գաո Գուիհուան շեշտում է, որ Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի կառուցումը հաջողությամբ ավարտին հասցնելն իրենց համար շատ կարևոր է, և անում են առավելագույնը դրա համար։
Մ-2-ի 24-25-րդ կմ-ի վրա կատարվել է երթևեկության թույլատրելի առավելագույն արագության փոփոխություն
Վարորդներին կոչ ենք անում տվյալ հատվածով երթևեկելիս լինել ուշադիր և չգերազանցել թույլատրելի արագությունը։
ՀՀ ճանապարհաշինության ոլորտի ներկայացուցիչները մասնակցել են ԱՊՀ ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի գագաթաժողովին
Հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները հանդիպում-քննարկումներ են ունեցել ավտոարշավի մասնակից պետությունների, մասնավորապես՝ Ռուսաստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Իրանի ճանապարհային ոլորտի ներկայացուցիչների հետ։
Բագրատաշենի նոր կամրջի կառուցման աշխատանքներն ակտիվ փուլում են
Այս պահին հայկական և վրացական կողմերում կատարվում են ասֆալտի քանդման, հողային, բետոնացման, ամրանների հյուսման աշխատանքներ, ափային հենարանների շինարարություն։
Ստորագրվել է շինարարական ճարտարագիտության ամառային դպրոց հիմնելու մասին հուշագիր
Ճարտարագիտության ամառային դպրոցը նախատեսված է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողների, շինարար-ինժեներների, հարակից ոլորտների երիտասարդ մասնագետների համար։
Հետևում են ավտոճանապարհների ընթացիկ ամառային պահպանման աշխատանքներին
Տեղերում ճանապարհների շահագործումն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին տրվել են հանձնարարականներ։
Ճանապարհային անվտանգության բարելավում նույնիսկ ամենաերիտասարդ հայաստանցիների համար
Փորձարկվում է «անվտանգ գյուղ» նորարար գաղափարը, որը նախատեսում է գյուղական դպրոցների մերձակայքում ճանապարհային անվտանգության ինժեներական լուծումների բարելավում։
Վերականգնվում է Մ-1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածը
Այս պահին կապալառու կազմակերպությունն իրականացնում է հողային, ջրահեռացման համակարգի վերականգնման, գաբիոնային շարվածքով հենապատերի կառուցման և այլ աշխատանքներ։
Կլուծվի Հ-3, Երևան-Գառնի-Գեղարդ ճանապարհի՝ սողանքային գոտով անցնող հատվածի անցանելիության ապահովման հարցը
Մասնագետները տեղում քննարկել են 1.8 կմ այդ հատվածի անցանելիության ապահովման խնդիրը, շինաշխատանքների հետ առնչվող հարցեր։
Մ-1, Աշտարակ-Եղվարդ տրանսպորտային հանգույցում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները
Միջին նորոգման շրջանակներում կատարվելու են փոսային նորոգման, կողնակների մաքրման և ամրացման (կոպճային խառնուրդով), հարթեցնող շերտի, ասֆալտբետոնե ծածկի, նոր նշանների տեղադրման, գծանշման աշխատանքներ։
