Նորություններ և Հայտարարություններ
Հիմնանորոգվում է Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածը
Հիմնանորոգման շրջանակներում նախատեսված են հողային աշխատանքներ, իջատեղերի, մուտքերի, կողնակների, մայթերի կառուցում, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, կամրջի նորոգում և այլն։
Միջին նորոգման աշխատանքներ՝ Հ-21/Հ-75/ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի 12.2կմ հատվածում
Միջին նորոգման շրջանակներում կատարվել են հետևյալ աշխատանքները՝ ճանապարհային ծածկի ֆրեզում, հարթեցնող շերտի տեղադրում, ճանապարհային պատվածքի վերին շերտի տեղադրում և այլն։
Կհիմնանորոգվեն Վանաձորի մի շարք փողոցներ
Արդեն իսկ հայտարարված է հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ։
Նորամարգում ճանապարհի վերականգնումը կբերի նաև այլ ենթակառուցվածքների զարգացմանը
Մինչև վերականգնումը ճանապարհահատվածի ծածկն ամբողջովին քայքայված էր։ Գոյություն ունեցող ասֆալտբետոնե ծածկը տարիների ընթացքում չէր նորոգվել, և այն քայքայվելով վերածվել էր գրունտային ծածկի, որն էլ խոչընդոտում էր երթևեկության կանոնավոր անցանելիությանը։
Միջին նորոգման աշխատանքներ` Մ-3 միջպետական ճանապարհի 13 կմ երկարությամբ հատվածում
Նորոգվող ճանապարհն անցնում է ՀՀ Լոռու մարզով՝ Գարգառ, Գյուլագարակ, Ամրակից, Ստեփանավան բնակավայրերի մոտով։
Հանդիպում՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակության հետ
Նախագիծը, ըստ կարգի, պետք է անցնի պետական և միջգերատեսչական փորձաքննություններ, ինչից հետո արդեն կմեկնարկի շինարարության մրցութային գործընթացը։
Հիմնանորոգվում է Խոր վիրապ տանող ճանապարհահատվածը
Շինարարական աշխատանքների ընթացքում կատարվել են հողային աշխատանքներ, տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ, կկատարվի կողնակների հարթեցում, ճանապարհի կահավորում և այլն։
Ընդունվեց հատուկ համալիր փորձաքննության վերաբերյալ ամփոփ եզրակացությունը
Հանձնաժողովի անդամները քննարկեցին փոփոխված նախագծային փաստաթղթերի փաթեթը՝ ներկայացնելով իրենց դիտարկումները։
Միջին նորոգման աշխատանքներ՝ Մեծամորից դեպի Արմավիր տանող ճանապարհահատվածում
Նախատեսված է՝ ճանապարհային ծածկի ֆրեզում, հարթեցնող շերտի տեղադրում, ճանապարհային պատվածքի վերին շերտի տեղադրում, փոսային նորոգում, կողնակների հարթեցում, ուղղորդող սյուների տեղադրում, գծանշում տերմոպլաստով։
Հայաստանի 10 մարզերի 83 բնակավայրում անցկացվել է ճանապարհային անվտանգության կրթության և հանրային իրազեկման արշավ
Հանդիպումների նպատակն էր բարձրացնել շահառուների իրազեկվածությունը ճանապարհային երթևեկության անվտանգության հարցերի շուրջ և խրախուսել նրանց անվտանգ վարքը:
Անցկացվում է ճանապարհային անվտանգության աուդիտի թեմայով դասընթաց
Թրեյնինգի ավարտին բոլոր մասնակիցները կստանան մասնակցության վկայականներ, իսկ այն մասնագետները, որոնք կհանձնեն համապատասխան քննություն, կարժանանան աուդիտորի հավաստագրի։
Մեկնարկել է Հ-32, /Մ-1/ (Գյումրի)-Կապս-Ամասիա-/Մ-1/ ավտոճանապարհի 10 կմ ընդհանուր երկարությամբ 2 հատվածի հիմնանորոգումը
Հիմնանորոգման աշխատանքները կնպաստեն, որպեսզի երթևեկությունն առավել անվտանգ դառնա։ Բարելավված ճանապարհը նաև կհեշտացնի տարածաշրջանի զբոսաշրջային ներուժի լիարժեք օգտագործումը, հարակից բնակավայրերի համար կլուծի նաև սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ:
