Նորություններ և Հայտարարություններ

29-06-2019

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքները կապող ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքներին

Փոխնախարար Բագրատ Բադալյանը նախարար Սուրեն Պապիկյանին տեղեկացրեց, որ շինարարական աշխատանքները մեկնարկել են մոտ մեկ ամիս առաջ, և այս ընթացքում բավականին մեծ առաջընթաց է գրանցվել։

27-06-2019

Նախարար Սուրեն Պապիկյանը ծանոթացել է միջպետական նշանակության ճանապարհների շինարարական աշխատանքներին

Շրջայցը շարունակվել է Վրաստանի հետ կապող Մ6 միջպետական ճանապարհի երկրորդ՝ Թումանյանից և մինչև Բագրատաշենի մաքսային անցակետ ձգվող 51,74 կիլոմետրանոց հատվածում, որի՝ 2018թ. մայիսին սկսված հիմնանորոգումը շարունակվում է։ Նախարարը ծանոթացել է այստեղ կատարվող աշխատանքներին։ Նախարարի ուշադրության կենտրոնում էր հատկապես Ալավերդի քաղաքով անցնող շինարարական տեղամասը։

26-06-2019

Սեփականատերերը ծանուցվել են հողերի գերակա շահ ճանաչվելու մասին

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության սոցիալական ազդեցությունների կառավարման ծառայության ղեկավար Լիլիթ Դիլանյանը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ ՊՈԱԿ-ի կողմից պատրաստվել և հասցեատերերին առաքվել է 393 ծանուցում։

24-06-2019

Կատարվում են եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ

2019թ. հունիսի 19-ի դրությամբ հողային աշխատանքների 90 տոկոսն ավարտված է: Այս պահին կատարվում են եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ:

21-06-2019

Հանրային քննարկում՝ Բագրատաշենի նոր կամրջի շինարարության շրջակա միջավայրի վրա ազդեցությունների գնահատման թեմայով

Բագրատաշենում արդեն իսկ իրականացվել է երկու հանրային քննարկում, որոնց ընթացքում ներկայացվել ու քննարկվել են նախագծի նախնական լուծումները, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը։

19-06-2019

Հանրապետության 6 մարզերի շուրջ 47 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհահատվածներում սկսվել են վերականգնման աշխատանքները

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման աշխատանքները ներառում են հողային պաստառի վերականգնում, ճանապարհային պատվածքի վերակառուցում, ճանապարհային անվտանգության ապահովում։ Վերականգնվելու են նաև ջրահեռացման համակարգերը, կատարվելու են կահավորման աշխատանքներ։

19-06-2019

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, կայուն զարգացման ներդրումային ծրագրերի խորհրդի նիստը

Քննարկվել և հաստատվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի շինարարական կապալի համաձայնագիրը, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակներում Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների մրցույթի գնահատման արդյունքները։

17-06-2019

Հայտարարվել են Վայոց ձորի և Տավուշի մարզերի ճանապարհների վերականգնման մրցույթներ

Հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով ARMEPS (www.armeps.am կայք) էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով մինչև 2019թ․հուլիսի 12-ը։

13-06-2019

Տրվել է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին ԵՄ կողմից տեխնիկական աջակցության մեկնարկը

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Հայաստանին հատկացրել է 5,15 մլն եվրո դրամաշնորհ, որից 0,65 մլն եվրո՝ տեխնիկական աջակցության (խորհրդատվական ծառայություններ), 4,25 մլն եվրո՝ շինարարական աշխատանքների և 0,25 մլն եվրո՝ այլ կազմակերպչական ծախսերի համար։

13-06-2019

Քննարկվել են ճանապարհաշինության ընթացքում հաղորդակցուղիների հետ կապված հարցեր

Հանդիպման ընթացքում քննարկվել են Մ6-ի հիմնանորոգման ընթացքում հաղորդակցուղիների հետ կապված մի շարք խնդիրներ։

11-06-2019

Վանաձոր-Թումանյան հիմնանորոգված հատվածը՝ լուսանկարներում

Ասֆալտապատվել է 31,85 կմ երկարությամբ ճանապարհահատվածը, կառուցվել և նորոգվել են հենապատերը, վերականգնվել է ջրահեռացման համակարգը, վերանորոգվել են մայթերը, տեղադրվել են մետաղական արգելափակոցներ և ճանապարհային նշաններ, կատարվել է գծանշում, իրականացվել են բազմաթիվ այլ աշխատանքներ։

11-06-2019

Ասֆալտապատվում է Սիսիանի համայնքի Դարբաս բնակավայրի կենտրոնական փողոցը

Աշխատանքները մեկնարկել են 2018 թվականի մարտի 23-ին։ Նախորդ տարի ասֆալտապատվել են Շամբ տանող ճանապարհի խաչմերուկից մինչև Դարբաս բնակավայր հատվածը և Դարբասից մինչև Շենաթաղ բնակավայրի կենտրոնական մասը։